Առողջապահություն

Հայաստանում քովիդի թեստավորումների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնին

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422629 դեպք, որոնցից 410270-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2061 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2683 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 19 նոր դեպք, ապաքինվել են ևս 18-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 2991158 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ