24-ամյա հարձակվող Լուկա Յովիչը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է La Nazione-ը։
Ըստ Աղբյուրի՝ ֆուտբոլիստին համոզելու գործում մեծ դեր է խաղացել մանուշակների պաշտպան և Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկոլա Միլենկովիչը։ Հաղորդվում է, որ հարձակվողը «Ֆիորենտինայից» բացի մի քանի առաջարկ է ունեցել։
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի վերջում իտալական ակումբը բաժանվեց հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկից։
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Ֆրանկֆուրտի Այնտրախտից, տրանսֆերային գումարը կազմել է 63 միլիոն եվր
2021/2022 մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
