Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ

Հրապարակող՝

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից կգործի ՀՀ մաքսային կցորդ

Ամենադիտվածներ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այս պահին ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:

Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

Ամենաթարմ