fbpx
Մշակույթ

Տեղեկություններ Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այդ մասին  РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Արմեն Ջիգարխանյանը պլանային կանխարգելիչ բուժում է ստացել, նրա վիճակը գնահատվում էր նորմալ: Ավելի ուշ Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել լավ ինքնազգացողությամբ:

«Ամեն ինչ կարգին է, նորմալ, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Թատրոն դեռևս չի եկել, նա դեռ պետք է ներկայանա բժիշկներին, եթե նրանք հավանություն տան, ապա, հավանաբար, կգա հաջորդ շաբաթ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք,որ 2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մի քանի անգամ, առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա երկար ժամանակ չէր հայտնվում հանրության մեջ:

Սակայն օգոստոսի 1-ին Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի հավաք է անցկացրել, թատրոն, որի ղեկավարն ինքն Է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ