Հունիսի 26-ին, ժամը 18։27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
- Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ 22-ամյա ուղևորը մահացել է
- Ավտովթարի հետևանքով 18-ամյա վարորդը տեղում մահացել է, ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ-ին, բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1988 թ.), «Lexsus RX 350» (վարորդ՝ Ռ․ Չ․, ծնված 1976 թ.) և «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Յ․ Հ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,- ասվում է հաղորդագրության մեջ: