Տեղի ունեցավ Էլյա Համբարձումյանի «Էլիկո» գրքի շնորհանդեսը

Հրապարակող՝

Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Ամենադիտվածներ

Հունիսի 20-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ Էլյա Համբարձումյանի «Էլիկո» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։

Հեղինակը հավաստիացնում է, որ առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել այն։ Ակամայից կարդացողը մասնակից կլինի շատ պատմությունների, իրենց աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգան, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու են իրենց մեջ։

— Գիրքը վայելելս ձեր շնորհիվ է։ Այն ինչ տեղադրվում է իմ էջում, անմիջապես արձագանք է գալիս, որ դա ուզում են տեսնել գրքի ձևով։ Ես էլ շատ ականջալուր մարդ եմ և սիրում եմ անմիջապես կատարել իմ մտերիմների ցանկությունները ու կամաց-կամաց գնացի առաջին գրքիս ծննդին։

Իր առաջին գրքի լուսընծայման համար Էլյան շնորհակալություններ հայտնեց՝ նախևառաջ սկսելով իր երեխաներից․

— Երբ իրենք փոքր էին, ես իրենց ձեռքը բռնած տարել եմ դեպի երազանքի կատարում ու միշտ ասել եմ, որ դուք ամեն ինչ կարող եք։ Հետո տեղերով փոխվեցինք, իրենք մեծացան, ես փոքրացա ու ասեցին՝ մամ, իսկ ի՞նչն է խանգարում երազանքդ իրականացնելու համար, և հասկացա, որ իրոք երազանքի համար ժամկետներ չկան։

Շարունակությունը կարող եք կարդալ news.1dr.am բլոգում։

Ամենաթարմ