fbpx
Իրավական

Տղամարդը կոտրել է ճաղավանդակներ, կանգառի սյուները ու հարձակվել մարդկանց վրա

Օգոստոսի 9-ին, ժամը 03.27-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Ձկան խանութի» մոտ մեկը կոտրում է ճաղավանդակները, կանգառի սյուները և հարձակվում է մարդկանց վրա:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ