fbpx
Ժամանց

22:40 23/8/2019

The Rolling Stones ամերիկյան ռոք-խումբը Մարսի վրա ժայռ կունենա

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը Մարսի մակերևույթի վրա գտնվող ժայռաբեկորը կոչել է The Rolling Stones ամերիկյան ռոք-խմբի պատվին: Այդ մասին հայտնել է Billboard-ը:

Հայտարարությունն արել է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում խմբի համերգից առաջ:

Երգերի ընդմիջմանը Միք Ջագերը ժամանակ է գտել ասելու.

«NASA-ն մեզ տվեց այն, ինչի մասին մենք միշտ երազում էինք՝ մեր «ռոքը» (rock անգլերենից թարգմանած նշանակում է ժայռ) Մարսի վրա: Ես չեմ կարողանում դրան հավատալ»:

«Տասնամյակներ շարունակ The Rolling Stones-ի երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել երկրի վրա: Այժմ խմբի մասին կիմանան Մարսի վրա»,- գրել են NASA-ի կայքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն :

Վերեվ