Ամերիկայի Միսցյալ Նահանգները կարևորագույն քայլի իրականացման ճանապարհին է: Վերջինս պատրաստվում է դարձյալ տիեզերագնացների ուղարկել տիեզերք: Այս մասին տեղեկացում է BBC-ն:
SpaceX հանրահայտ ընկերությունը նոր հրթիռ և պարկուճային համակարգ է ներկայացրել, որը թեստավորումը բարեհաջող անցնելու դեպքում կկարողանա տիեզերք ուղևորվել արդեն անձնակազմով:
Նշվում է` հնարավոր է, որ դեպի տիեզերակայան սովորական առաքելությունները սկսվեն 2019 թվականին:
SpaceX’s Falcon 9 անունը կրող հրթիռը և Dragon պարկուճը պետք է արձակվեն այսօր Ֆլորիդայի Քենեդի տիեզերական կենտրոնից:
Հավելենք, որ այս արձակումը զուտ ցուցադրական բնույթ է կրում, պարկուճում տիեզերագնացներ չեն լինի,մ փոխարենը կլինի սկաֆանդրով մանեկենը, որին անվանել են Ռիփլի՝ ի պատիվ «Օտարը» ֆիլմում Սիգուրնի Ուիվերի հերոսուհու:
Մանեկենը զինված կլինի հատուկ սենսորներով:
Տեսանյութը`այստեղ: