fbpx
Առողջապահություն

Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել բժշկական հաստատություններում

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:

Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել վերակենդանացման բաժանմունքում առկա բժշկական սարքերին, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություններին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկաները ծանոթացել են կորոնավիրուսով վարակվածների սպասարկման համար կառուցվող նոր բաժանմունքի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Փոխվարչապետը կարևորել է առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:

Այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/252213949190662/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ