Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին լրատվամիջոցներին է տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: