Տիգրան Ավինյանը կմեկնի Չինաստան

Հրապարակող՝

Vardan-Grigoryan1-768×659

Ամենադիտվածներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փոխվարչապետը հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10157512976604647&set=a.121501779646&type=3&theater

Ամենաթարմ