Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը խաղում է «Կայսար»-ում կարող է տեղափոխվել MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսի»։ Այս մասին հաղորդում է Kursiv.kz-ը:
Ամերիկյան այլ ակումբներ ևս հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով: Բարսեղյանն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ անցկացնում է արձակուրդը:
Հավելենք, որ նա դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Կայսար»-ի հետ։ Պայմանագիրն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին: