Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարիերան շարունակելու է ղազախական «Կայսար» ակումբում:
Այս մասին հաղորդում է «Կայսարի» մամուլի ծառայությունը՝ չմանրամասնելով պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանի նախորդ ակումբը մակեդոնական «Վարդարն» էր, որի կազմում անցկացրած 54 խաղում 25-ամյա հարձակվողը դարձել է 20 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Բարսեղյանը հանդես է եկել նաև «Բանանցում», «Գանձասարում», «Միկայում»: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 19 խաղում Բարսեղյանը դարձել է 2 գոլի հեղինակ:
Հավելենք, որ Ղազախստանի ավարտված առաջնությունում «Կայսարը» զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայտնում է armsport.am-ը։