fbpx
Մշակույթ

Տիգրան Գալստյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալին

Մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և ԲՀ մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերություններն երկար տարիների պատմություն ունեն և մշակույթի ոլորտը փոխգործակցության առավել հաջող ոլորտներից մեկն է հանդիսանում: Դրա մասին են վկայում վերջին տարիներին կազմակերպված փոխադարձ մշակույթի օրերը և լայնամասշտաբ ցուցադրությունները, մասնավորապես` Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում 2017 թ. Փարավոն Միրզոյանի «Հայկական ուրվապատկեր» և 2018 թ. «Հայկական գունապնակ» խորագրի ներքո ցուցահանդեսները, 2018 թ. Երևանում Յանկա Կուպալայի «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը հույս հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա ս. թ. մայիսի 16-19-ն անցկացվող Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը հաջող ընթացք կունենա, իսկ մայիսի 17-ին կայանալիք բելառուսական արվեստի վարպետների գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի հայ հանդիսատեսին ու առաջիկա օրերի ընթացքում բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի մշակութային ժառանգության յուրօրինակ բազմազանության և հարստության ցուցադրությանը նվիրված միջոցառումներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ