fbpx
Իրավական

Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ և փոխգործակցությունն առավել կխորանա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Տվյալ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ կունենա շահագրգիռ պետական այլ մարմինների հետ ևս:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ