fbpx
Սպորտ

Տիգրան Պետրոսյանը՝ ՀԱՐՊԱ մրցաշարի 3-րդ մրցանակակիր

Իսլանդիայում ընթացող Ռեյկյավիկ Օփենի շրջանակներում տեղի ունեցավ ՀԱՐՊԱ կայծակնային մրցաշարը, որին մասնակցեցին 75 շախմատիստ: Մրցաշարին մեր ներկայացուցիչներից մասնակցեց Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ջոնս Գավեյնը, իսկ նույնքան միավոր վաստակած Յորդեն վան Ֆորեսթը դարձավ երկրորդը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ