TikTok-ը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում. ԱՄՆ-ում TikTok-ի գլխավոր մենեջեր

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ում TikTok-ի գլխավոր մենեջեր Վանեսա Պապպասը խոսել է երկրում հավելվածի փակման և Դոնալդ Թրամփի սպառնալիքների մասին:

Վանեսա Պապպասը շնորհակալություն է հայտնել ամերիկացի օգտատերերին՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո սոցցանցին աջակցելու համար և հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում:

«Մենք աջակցության բազմաթիվ խոսքեր ենք լսել և ցանկանում ենք ասել շնորհակալություն: Մենք մտադիր չենք ոչ մի տեղ հեռանալ… Մենք այստեղ ենք երկար ժամանակով»,-ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մտադրություն ունի արգելել հավելվածի օգտագործումը ԱՄՆ-ում:

Ամենաթարմ