Ռուսական «Լոկոմոտիվը» հետաքրքրված է ԲԿՄԱ-ում ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես եկող հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։
Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Նշվում է, որ մոսկովյան ակումբին անհրաժեշտ է ձախ եզրային, որի դերում կարող է լինել հենց Տիկնիզյանը։
Ավելի վաղ տվյալներ կային, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են իտալական «Ջենոան» ու «Սպեցիան»։

