Հեղինակավոր TikTok սոցիալական հարթակը թեստավորում է Stories («Պատմություններ») բաժինը։
Այս մասին հայտնում են Texterra-ից։
Նշվում է, որ այն Instagram-ի նմանությամբ է։
TikTok-ի Stories-ում նույնպես հնարավոր է տեղադրել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ կամ էլ տեսանյութեր։
Stories-ները անհետանում են 24 ժամ անց։
Ըստ աղբյուրի, սակայն, կա մեկ սկզբունքային տարբերություն Instagram-ի ու TikTok Stories-ների մեջ․ TikTok-ի Stories-ների մեկնաբանությունները լինելու են Public տարբերակով, այսինքն՝ տեսանելի բոլորին։
Այս պահին չի տրվում հստակ ինֆորմացիա, թե երբ այս հնարավորությունը երբ հասանելի կլինի բոլորին ու դուրս կգա թեստային փուլից։

