2018 թվականին ստեղծված TikTok սոցիալական կայքը մի քանի տարում շրջանցեց բոլորին՝ կայքի այցելուների թվով։
Ինչպես տեղեկանում ենք Cloudflare-ի հայտնած տվյալներից՝ 2021-ի ամենաայցելվող կայք է ճանաչվել TikTok-ը, որն օգոստոսին շրջանցել է Google-ին ու պահպանել այդ դիրքը մինչ այժմ։ Ինչ վերաբերվում է 3-րդ հորիզոնականին, ապա այն Facebook-ն է զբաղեցրել։
Նշվում է, որ 2020 թվականին TikTok-ը միայն 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել։