Այսօր Վրաստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Ընտրվելու են 64 քաղաքապետներ, այդ թվում՝ մայրաքաղաքի, ինչպես նաև քաղաքային և մարզային ժողովների ղեկավարներ։
Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ համամասնական և մեծամասնական։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համար անցումային շեմ է սահմանված 2․5 տոկոսը, իսկ մացած քաղաքների համար՝ 3 տոկոսը։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 43 կուսակցություն։
Ամբողջ երկրում աշխատելու են ավելի քան 3700 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 19:00-ն։