fbpx
Աշխարհ

Տիմոշենկոն դեմոկրատներին կոչ է արել միանալ Զելենսկիին

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միավորվելու կոչ է արել դեմոկրատական բոլոր քաղաքական ուժերին, որոնց թվում նա նշել է «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցությունը և ուկրաինացի երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը, որպեսզի թույլ չտրվի հին իշխանության մուտքը խորհրդարան:

«Իսկական դեմոկրատական ուժերը, որոնք կարող են խորհրդարան գալ՝ «Բատկիվշչինա»-ն, «Ժողովրդի ծառան», Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս»-ը, պետք է միավորվեն»,- հունիսի 10-ին ասել է նա «Բատկիվշչինա» կուսակցության համագումարում, որը նվիրված էր մասնակցությանը Գերագույն ռադայի ընտրություններին: Տիմոշենկոյի կարծիքով, միայն «միավորվելը կարող է անհնարին դարձնել այն ուժերի խորհրդարան գալը, որոնք կուլիսների հետևում, փողեր և արտոնություններ տրամադրելով, անցկացնում էին իրենց լոբբիստական որոշումները»: «Մենք պետք է ուս-ուսի տանք նոր նախագահի, նրա թիմի հետ, Գերագույն ռադայի նոր դեմոկրատական ուժերի հետ և բարձր կարգի աշխատանք կատարենք»,-ընդգծել է Տիմոշենկոն:

«Բատկիվշչինա»-ի առաջնորդը նաև հայտարարել է, որ պատրաստ է Ռադայում նոր կոալիցիային առաջարկել «Նոր ուղեգիծ» հզոր ծրագիրը և հստակ պլան 100 օրվա համար, որի իրագործումը կօգնի երկիրը դուրս բերել ճգնաժամից: Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները պլանավորված են հուլիսի 21-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ