«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել Դիոգո Դալոտին.
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը եզրային պաշտպանի հետ։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն աշխարհի առաջնության ավարտից հետո։
Բացի այդ, «Յունայթեդը» նախատեսում է վաճառել Աարոն Վան-Բիսակային և գնել նոր փոխարինող աջ պաշտպան 2023 թվականին։

