fbpx
Կառավարություն

ՏԿԵ նախարարը այցելել է ՀՀ Ջրային կոմիտե

gnel sanosyan

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ Ջրային կոմիտե։

Նախարարը նախ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին՝ Մարտիրոս Նալբանդյանին և Դավիթ Սիմոնյանին, արդյունավետ աշխատանք է մաղթել նրանց, ապա նաև ծանոթացել աշխատակիցների և ՋՕԸ պետերի հետ։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտը շատ կարևոր ու բարդ ոլորտ է, միևնույն ժամանակ կուտակված շատ խնդիրներ կան, որոնք պետք է առաջիկայում լուծել։

Նախարարը կարևորել է ոլորտի ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը, որը պետք է բխի առկա վիճակից և առաջարկի կոնկրետ լուծումներ։

Հանդիպման ընթացքում ՋՕԸ պետերը նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները։

Նախարարը ներկաների ուշադրությունը սևեռել է ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների խնդիրի վրա և ընդգծել, որ առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ, հավաքագրումները պետք է գերազանցեն 4,2 միլիարդ դրամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ