ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100 ամյակին նվիրված «Ոչ մեկին հետ չթողնելով» խորագիրը կրող սեմինարին: Այն կազմակերպվել էր ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարցերով գրասենյակի կողմից՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում:
Սեմինարի ընթացքում քաղաքականություն մշակողները, փորձագետները և սոցիալական ձեռներեցները համատեղ քննարկել են Հայաստանում սոցիալական ներուժը իրացնելու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու այլ սոցիալական ձեռնարկությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու ճանապարհները: ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խոսել է տեղական մակարդակում սոցիալական տնտեսության ներուժի և դրա իրացման հարցերի շուրջ:
«Ոչ մեկին հետ չթողնելով» սեմինարը ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործառույթների համակարգողի գրասենյակի «Սյունիքի մարզի և Հայաստանի այլ մարզերի կանանց տնտեսական զորեղացումը» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներից մեկն է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։