fbpx
Հասարակություն

ՏԿԵ փոխնախարարն այցելել է Տվերի վագոնաշինական գործարան

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ այցելել է Տվերի վագոնաշինական գործարան (ընդգրկված է «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ում)։

Գործարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն ՝ Հայաստան է ուղարկվելու գործարանի արտադրության 61-4516 (առանց խցիկի) և 61-4517 (երկտեղանոց և չորստեղանոց խցիկներով) մոդելների 27 մարդատար վագոն, որոնք երկաթուղում կօգտագործվեն՝ Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային հաղորդակցության կազմակերպման նպատակով։

ՏԿԵ փոխնախարարը Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների հետ ծանոթացել է գործարանի արտադրական համալիրին, նոր մոդելի վագոններին, ինչպես նաև այցելել է գործարանի ուսումնական կենտրոն և մասնակցել վագոնի շրջանակի տեղադրման խորհրդանշական արարողությանը։
Նախատեսվում է, որ վագոնները Հայաստան կբերվեն 2021 թ․ ամռանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ