fbpx
Հասարակություն

ՏԿԵՆ-ն ամփոփվել է հուլիս ամսվա ճանապարհաշինական աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ, հայտնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։

Աղբյուրից տեղեկացնում են‚ որ «Էգիս ինթերնեյշնլ»-ն իրականացնում է հիմնանորոգվող 32 ճանապարհահատվածների տեխնիկական հսկողությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել յուրաքանչյուր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների առաջընթացին‚ ժամանակացույցին‚ որակի ապահովման հարցերին‚ նախագծային որոշ ասպեկտների և այլն։

Շեշտվել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ