fbpx
Մշակույթ

«Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ

Այս տարի հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշում է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանի առթիվ ամենատարբեր միջոցառումներն են կազմակերպվում ՀՀ սահմաններում և դրանից դուրս։

Լոռեցի հանճարի ստեղծագործություններին նվիրված միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն մշակույթի ադապտացված ճյուղերի միջոցով (գրատպություններ, նկարների ցուցադրություն, բալետային ներկայացում, հայտնի գործերի վերատպություն), այլև ընդգրկվում են նաև ժամանակակից ճյուղերը (Սթրիթ-արտ մրցույթ-փառատոն, նորաձևության ցուցադրություն)։

Վերջին տասնամյակներին ամբողջ աշխարհում լայն տարածում են գտել կոմիքսները կամ պատկերապատումները։ Կոմիքսը կամ ծաղրաշարը, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է։

Կարևորելով հայ գրողի ստեղծագործությունների բարձրարժեքությունը՝ 1Dram թիմը հանդես է եկել խիզախ նախաձեռնությամբ, նորի և հնի խաչմերուկում վերածնունդ տալով մեծ բանաստեղծի թողած ժառանգությանը՝ արդի մոտեցումներով ու մատուցմամբ:

1Dram թիմը ին հայտարարության մեջ մասնավորապես նշել էր.

«Թմբկաբերդի առումը» այն ստեղծագործությունն էր, որ կարելի էր ու հնարավոր էր մատուցել պատկերապատումների տեսքով:

«Ստեղծագործական թիմը հավատարիմ է մնացել Թումանյանի պոեմի բովանդակությանը ամբողջովին՝ կոմիքսային լուծումների մեջ չկատարելով սցենարային ոչ մի փոփոխություն, օգտագործելով ճապոնական մանգա ոճը:

Երկարատև աշխատանքների արդյունքում, նկարչուհի Քրիստինա Ավանյանի շնորհիվ, ստացել է հետաքրքիր, տպավորող ու հիշվող կերպարներ՝ հայկական կոլորիտով ու պատկերներով: 1Dram թիմի կողմից ստեղծված պատկերների միջոցով փորձել են ցույց տալ Թումանյանի բազմաշերտ պոեմի պատմությունը իր բոլոր երանգներով՝ հայրենասիրության և դավաճանության, սիրո արարող և կործանիչ ուժի մասին»։

Ստեղծագործական թիմը ցանկանում է տպագրել կոմիքսը, որի նպատակով նրանք կազմակերպել են դրամահավաք։ Նշենք նաև, որ նվիրաբերությանը կարող եք մասնակցել, ձեռք բերել հրաշալի գիրքը և օժանդակել հայ մշակույթի տարածման այս յուրօրինակ ձևաչափին։

Թիմը ներկայացրել է նաև կերպարներին նվիրված տեսահոլովակ, որը կարող եք դիտել ստորև։

 

Կոմիքսները ունենում են ազատ տարածք, որտեղ էլ գրում են տեքստը։ Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդալ կոմիքսը։

Կոմիքսների ամենահայտնի կերպարներն են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը, որոնց հիման վրա էլ աշխարհահռչակ կինոընկերությունները նկարահանել են ամենաշատ պահանջարկ ունեցող ֆիլմերը։

Մարդկությանը հայտնի է կոմիքսեների երեք հիմնական ճյուղ՝ եվրոպական, ամերիկյան և ճապոնական, որոնցից յուրաքանչյուրի զարգացման ավանդույթները տարբեր ուղությամբ են զարգացել։

Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ «Թմկաբերդի առումը» կոմիքսաշարը ստեղծվել է մանգա ոճի խիստ շեշտադրմամբ՝ ստեղծելով դինամիկ պատկերների աննախադեպ միքս։ Պատկերապատման շնորհիվ լրացվում է այն բացը, որը առաջացել է գրքերի նկատմամբ հետաքրքության նվազմամբ:

Նման նախաձեռնությունների շնորհիվ հայոց մշակութային արժեքների պահպանությունը, օգտագործումը, հանրա­հռչակումը և ուսումնա­սի­րու­թյան գործընթացներն առավել արդ­յունավետ են դառնում։

 

 

Վերեվ