Հուլիսի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառման արդյունքում, ժամը 21.15-ին Անդրանիկի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվ մ ել նույն փողոցի բնակիչ երեք տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, երկրորդի մոտ՝ «Մեթադոն» գրառմամբ մեկուկես դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։