ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
«Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Անմիջապես երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ սփայսի, իսկ մեկի մեջ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ էին։
- Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտելու մասին
- Ոստիկանությունում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն
Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իրենն են։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
