fbpx
Իրավական

Անօրինական թմրաշրջանառության դեմք է արձանագրվել Մեղրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ:

Տղամարդը բերման է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ