ՀՀ-ում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ․ հետազոտություն

Ամենադիտվածներ

Հայաստանում, ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության, 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ։

Մամուլի սրահում տեղի ունեցած «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով ասուլիսին, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը նշեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրի տնտեսական աճն ապահովում է արտահանումը։

«Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 35 տոկոսով, դեպի Ղազախստան արտահանումը՝ 2 անգամ։ 47 տոկոսով աճել է գունավոր մետաղների հումքի արտահանումը, ինչը պայմանավորված է նրանով, որ արտաքին շուկայում 1 տոննա պղնձի գինն աճել է 6․6 հազար դոլարից մինչև 9․5 հազար դոլար։ Ալկոհոլային խմիչքների արտահանումը 2019 թվականի համեմատ կրճատվել է, շատ վատ ցուցանիշ ունենք նաև թեթև արդյունաբերության արտահանման առումով, ինչը 2018 թվականի համեմատ այս տարի կրճատվել է 2 անգամ՝ 4․6 տոկոսով»,- նշել է Թավադյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում ունենք շատ ցածր ցուցանիշ։ Մենք լուրջ խնդիր ունենք տնտեսական կառավարման վերափոխման առումով։

Նա նաև հավելել է, ներդրումների առումով ուղեցույցերը բացակայում են և դրա մասին կառավարությունը շատ լրջորեն պետք է մտածի՝ ընգծելով, որ ի տարբերություն Վրաստանի, ՀՀ-ում հարկերն ավելի բարձր են։

Ամենաթարմ