Օգոստոսի 6-ին «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ֆուտբոլի դաշտ դուրս կհա։
«Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու»–«Սևան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կկատարի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի լավ բարեկամ Արթուր Դավթյանը։ Սա շատ լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նկարվել Արթուրի հետ ու մոտիկից տեսնել նրա օլիմպիական մեդալը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

