Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Հուլիսի 23-ին Տոկիոյի Ազգային մարզադաշտում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:  Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք։

Բացման արարողության թեման ստացել Է «Շարժում հառաջ» անվանումը, այն կարծարծի գլոբալ ճգնաժամն առողջապահության բնագավառում, որը հարկադրեց հետաձգել Տոկիոյի Խաղերի անցկացումը, ինչպես նաև Ճապոնիայի վերականգնումը 2011 թվականի՝ նրա պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժից հետո: Արարողության շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև այլ հրատապ թեմաների, ինչպես նաև տեղի կունենա մարզիկների ավանդական շքերթը: Տոկիոյում ներկայիս Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, դրանք կտևեն մինչև օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, իսկ տեղացի հանդիսականներին նույնպես օլիմպիական միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ՝ Տոկիոյում:

Ամենաթարմ