Դերասան Թոմ Հենքսը հայտարարել է, որ իր կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ընդամենը չորս ֆիլմում, որոնք իրեն իսկապես դուր են գալիս։ Նա դա խոստովանել է People-ի հետ զրույցում, որի ժամանակ խոսել է իր դեբյուտային վեպի մասին՝ «Աշխատելով հաջորդ կինոգլուխգործոցի վրա»:
66-ամյա դերասանը նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչպես են ստեղծվում ֆիլմերը։ «Ես նկարահանվել եմ շատ ֆիլմերում (և դրանցից չորսն իսկապես լավն են, կարծում եմ) և դեռ զարմանում եմ, թե ինչպես են ֆիլմերը ստեղծվում: Ինչպես է գաղափարի ակնարկը վերածվում էկրանային փայլի, ամբողջ գործընթացը հրաշք է»,- ասել է նա:
Թոմ Հենքսը չի հստակեցրել, թե որ ֆիլմերը նկատի ունի։

