Հանրապետության տոնի առթիվ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում` Հաղթանակի հուշապատի մոտ, մայիսի 28-ին տեղի կունենա տոնական համերգ` մարզը ներկայացնող մշակութային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ:
Տոնական օրվան նվիրված համերգային ծրագիրը կսկսվի ժամը 18:30-ին և կավարտվի 21:30-ին` հրավառությամբ:
Մայիսի 28-ին բոլորին հրավիրում ենք Սարդարապատի հուշահամալիր` նշելու Հանրապետության տոնը:
Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։