fbpx
Սպորտ

Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

«Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 18 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում երկրորդն է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 16 գոլ։

15 գոլով 3-րդ տեղերում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ման․Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը 14 գոլով կիսում են 4-5-րդ տեղերը։

Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․

Հարի Քեյն (Բավարիա) – 18 գոլ
Սերու Գուիրասի (Շտուտգարտ) – 16 գոլ
Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 15 գոլ
Էրլինգ Հոլանդ (Ման․Սիթի) – 14 գոլ
Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 14 գոլ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ