fbpx
Սպորտ

«Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Մոուրան կարող էր հայտնվել «Բարսելոնա»-ում․ El Mundo Deportivo

El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Լուկաս Մոուրան կարող էր հայտնվել «Բարսելոնա»-ում:

Համաձայն աղբյուրի տվյալների՝ լոնդոանյան ակումբի խաղացողի տեղափոխության վերաբերյալ խոսակցությունները սկսվել են Նեյմարի տրանսֆերի ձախողման պատճառով։

«Տոտենհեմ»-ը գործարքի իրականացման համար 50 մլն եվրո են պահանջել, որը ձեռք չի տվել «կապտանռնագույններին»:

Հիշեցնենք, որ  Մոուրան հեթ-թրիկ էր ձևակերպել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Այաքս»-ի դեմ խաղում՝ իր թիմին դուրս բերելով եզրափակիչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ