Սահմանադրական դատարանում ընթանում է Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների քննությունը։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նիստում պնդեց, որ անհրաժեշտություն կա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներգրավել որպես վկա, քանի որ նա է նշանակել ընտրության օրը։
Թովմասյանի համար կասկածելի է հունիսի 20-ը։
«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, հարկադրանք չի եղել և ինքը միանձնյա որոշել, խորհրդակցել և նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել այդ օրը: Հակառակ դեպքում ՍԴ-ն պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին»,- պնդել է Հրայր Թովմասյանը:
Նա կարծում է՝ ընտրությունների նշանակման օրը կարող է ազդել ընտրական գործընթացի արդյունքի վրա, սակայն փաստն այն է, որ եթե անգամ ընտրությունները նշանակվեին հունիսի 21-ին միևնույն է ժողովուրդը որոշել էր՝ ում պիտի տա իր ձայնը։