fbpx
Հասարակություն

Թող ինքնահրկիզվի. Էջմիածնեցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Մանվել Գրիգորյանին

Էջմիածնում շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ երեկվանից սկսած բողոքի ակցիաները։

Մասնակիցները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը։ Նրանք պահանջում են դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին, նրան զրկել գեներալի կոչումից։

Ակիցիայի մասնակիցներին է միացել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

«Ժողովուրդը դեմ է, որպեսզի էդպիսի մարդ ապրի իրենց կողքին։ Ստեղ որևէ մեկը որևէ մեկից չի վախենում։ Էջմիածնեցին վախկոտ մարդ չի։ Հիմա ավելի լավ ա Մանվելը մի հատ բահ վերցնի, փորի, ինքը թաղվի, ավելի շուտ կներվի, եթե ինքը ինքնասպանություն գործի։ Թող ինքնահրկիզվի», – հայտարարեց Հակոբ Հակոբյանը։

Ցուցարարներին է միացել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Ես, ըստ էության, բողոքի ակցիա անող չեմ, քաղաքացիներիս կողքին եմ՝ հասկանալու, թե ինչ պլաններ ունեն, ճանապարհներն ինչքան են փակ մնալու։ Գիտեմ, որ այս պահին Մանվել Գրիգորյանը քաղաքում չէ, Ակնալճի ամառանոցում է», – լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Ակցիայի մասնակիցները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ