Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը

Ամենադիտվածներ

Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը և նրա 14 գործընկերներն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բրյուսելում ստորագրել են European Sky Shield հակաօդային վահան ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը։

Լամբրեխտի խոսքով՝ նախագծի նպատակն է փակել հակաօդային պաշտպանության ճեղքերը։ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին նախարարը նշել է, որ աշխարհն ապրում է սպառնալից մարտահրավերներով լի ժամանակներում։

«Այժմ կարևոր է արագ ձեռք բերել Patriot, Iris-T և ավելի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր»,-նշել է նա։

Ամենաթարմ