TOYOTA ընկերության աշխատակիցը այսօրվա հանրահավաքին չմասնակցելու համար հեռացվել է աշխատանքից

Ամենադիտվածներ

Գայանե Հովհաննիսյանը Facebook-ում հայտնել է, որ իր ամուսինը` Գոռ Մելիքբեկյանը, այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում, հեռացվել է աշխատանքից:

«Այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում,ամուսինս հեռացվեց աշխատանքից»,-գրել է նա:

Azat TV մեդիանախաձեռնության հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ ամուսինը աշխատում է  Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչությունում: Նա նաև հավելեց, որ աշխատաքից հեռացվել են 6 աշխատողներ:

Նշենք, որ ըստ Հետքի բացահայտման  Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

https://www.facebook.com/86gayane/posts/3665694003522720

Ամենաթարմ