Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է, որ սկսում է արտադրել նաև էլեկտրոմոբիլներ։
Այս մասին ասվում է ընկերության կայքում։
Նշվում է, որ Toyota-ն մինչև 2025 թվականը էլեկտոմոբիլների 15 մոդելից բաղկացած շարք է ստեղծելու։
Այդ շարքից առաջինը bZ4X մոդելն է, որի վաճառքը նախատեսվում է սկսել 2022 թվականից։
Ըստ աղբյուրի՝ վերոնշված մոդելը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 500 կիլոմետր ճանապարհ, իսկ մարտկոցի 80 տոկոս լիցքավորումը կտևի ընդամենը կես ժամ։