Toyota-ն նախազգուշացում է արել մոտավորապես 145 հազար միավոր Grand Highlander և Lexus TX մոդելների անվտանգության առնչությամբ, հայտնել է Autoblog-ը։
Ամենագնացները, որոնց վրա տարածվում է նախազգուշացումը, հագեցած են վարորդի անվտանգության բարձիկով, որը կարող է վթարի դեպքում չգործել և մեծացնել վնասվածքների ստանալու հավանականությունը:
Թեև ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) չի հրապարակել որոշման մանրամասները, ճապոնական ընկերությունը նշում է, որ հետկանչը վերաբերում է 2024 մոդելային տարում թողարկված Grand Highlander և TX մոդելներին:
Toyota-ն պարզաբանել է, որ վարորդի կողային անվտանգության բարձիկը որոշակի վթարների դեպքում կարող է ճիշտ չգործել, եթե վարորդի պատուհանը բաց լինի: Դա մեծացնում է վարորդի վնասվածքների վտանգը Grand Highlander և TX հետ կանչված մոդելները կարող են չհամապատասխանել անվտանգության դաշնային կանոններին:
Մանրամասները, թե ինչու անվտանգության բարձիկը չի կարող գործարկվել, օրինակ, թե հատկապես որ մասն է տեխնիկական խոտանի պատճառը, դեռևս չեն բացահայտվել: