Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց՝ 2021 թվականին վիրավոր զինվորների վերականգնողական բժշկական օգնության համար տրամադրված բյուջեի մասին։
Նա նշեց, որ նախապես նախատեսված է եղել 3 միլիարդ 296 միլիոն դրամ, բայց հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է ու ի վերջո կազմել 6 միլիարդ 700 միլիոն դրամ։
Ավանեսյանը նշեց, որ հետպատերազմական վիճակով պայմանավորված վիրավոր զինվորների վերականգնողական բժշկական օգնության ամբողջական տրամադրումը մնալու է նախարարության ուշադրության կենտրոնում։
Նա ասաց նաև, որ այդ ծրագիրը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով։