fbpx
Աշխարհ

Թրամփը որոշումներ կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված. Պոմպեո

Reuters լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշումներ կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված։ Պոմպեոյի խոսքով՝ IT ընկերություններ սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։

Մինչ այս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ երկրում արգելելու է  չինական TikTok հավելվածի աշխատանքը։

Մայք Պոմպեոյի խոսքով էլ՝  TikTok-ը չինական այլ սոցցաների հետ կարող է արգելքի տակ հայտնվել այն հիմքով, որ դրանք կարող են մասնավոր բնույթի տեղեկություններ փոխանցել չինական իշխանություններին։ Ծառայության ղեկավարությունը հերքել է այդ հայտարարությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ