fbpx
Աշխարհ

Թրամփի այցը Լեհաստան չեղարկվել է

ԱՄՆ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան այցի չեղարկման մասին։ Այցը պետք է կայանար այս հանգստյան օրերին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Չեղարկումը կապված է «Դորիան» փոթորիկի՝ ԱՄՆ-ի արևմտյան ափերին մոտենալու հետ։

Սպիտակ տան ղեկավարը Լեհաստանում պետք է լիներ օգոստոսի 31-սեմպտեմբերի 2 և պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին։

Թրամփը հայտնել է, որ ինքը խոսել է Լեհաստանի նախագահի հետ և ասել, որ ինքը երկիր կայցելի մոտակա ժամանակներում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ Թրամփը Լեհաստանում հանդիպելու է Ուկրաինայի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ