Թրամփի հետ անկեղծ զրույց ենք ունեցել․ Լավրով

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը զուտ արարողակարգային չի եղել, անմիջական, անկեղծ զրույց է տեղի ունեցել։ Այս մասին ՌԴ Առաջին ալիքի եթերում ասել է ՉԴ արտաքին գործերի նախարար։ Հիշեցնենք, որ վերջինս և ԱՄՆ նախագահը հանդիպել են Վաշինգտոնում դեկտեմբերի 10-ին։

Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում ավանդույթի համաձայն՝ արտգործնախարարը գործընկեր երկրի մայրաքաղաք այցելելիս հանդիպում է ունենում երկրի ղեկավարի հետ:

«Դա սկզբունքային պահ է: Այո, երբ մենք հանդիպում ենք Եվրոպայում միջազգային միջոցառումների շրջանակներում, բնականաբար, խոսք չի լինում նախագահի մոտ ընդունելություն կազմակերպելու մասին: Սակայն երբ մենք այցելում ենք մեկս մյուսի մայրաքաղաքներ, դա ճիշտ է»,-նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հանդիպումը Թրամփի հետ ապարդյուն չի անցել:

«Այն եղել է բովանդակալից, մենք քննարկել ենք տասնյակ նշանակալի հարցեր, այդ թվում և երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունության հարցերը»,-ընդգծել է նախարարը:

Վերջինս հավելել է, որ երկրների միջև դեռևս կան լուրջ տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի:

Ամենաթարմ