Թրամփն առաջարկել է հետաքննել Օբամայի և Netflix-ի համատեղ նախագծերը

Ամենադիտվածներ

Վստահ էի, որ պոտենցիալս դեռ սպառված չէ. Արսեն Ջուլֆալակյանը՝ սպորտից չհեռանալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել նախկին՝ կապված նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի գրքերի և Օբամա ընտանիքի մասին վավերագրական ֆիլմ նկարելու մասին Netflix-ի նախագծերի հետ։ Սրանով Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է իր եկամուտները հաշվելու մեղադրանքներին:

«Դատական համակարգը ձախողվել է Ռոբերտ Մյուլլերի ցուցմունքներում, նրանք ձախողվել են ամեն հարցում, իսկ այժմ դեմոկրատները փորձում են կեղծ գործ հորինել, ըստ որի՝ ես հարստանում եմ՝ օգտագործելով նախագահի պաշտոնը: Լավ գաղափար է՝ չհաշված, որ ես միշտ միլիարդավոր դոլարների կորստի վտանգի առջև եմ կանգնած ձեր նախագահը լինելու և տասնամյակներ շարունակ ձեզ արժանվույնս ծառայելու համար»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:

Նա առաջարկել է, որ ավելի լավ է՝ քննեն Օբամաների գրքերից ստացված հասույթն ու Netflix-ի հետ կնքած գործարքները:

«Ձեզ համար ավելի լավ գաղափար ունեմ. հետաքննությո՛ւն սկսեք Օբամաների գրքերի և Netflix-ի հետ կնքած անհեթեթ գործարքների վերաբերյալ: Այնուհետև հետաքննեք նրանց՝ Կոնգրեսում արված գործարքները: Հետաքննությունն այս պարագայում արագ կբացահայտվի»,-գրել է Թրամփը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ